Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:02

Վարչապետը ներկայացրել է տնտեսական նոր մոտեցումները

Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց Կառավարությունը երկու խնդիր ունի՝ վարակի հետ կապված հարցերի լուծումը և տնտեսական նոր մոտեցումների գործարկումը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հաշվով, այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն տնտեսության հետագա զարգացումն ապահովող երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ մի քանի այդպիսի որոշումներ ՀՀ կառավարույթնունն արդեն կայացրել է:

Վարչապետը նշել է, որ որոշվել է լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանն ու տնտեսվարողին, որը, իր հերթին, օգտակար կլինի նաև այլ մարդկանց:

Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստվում են արտոնյալ վարկերի փաթեթներ ընկերությունների համար, որոնք կունենան աջակցության կարիք՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկայաին պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու և արտադրությունը կազմակերպելու համար:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը որոշել է 30-60%-ով մասնակցություն ունենալ տնտեսվարողին ֆինանսավորման պրոցեսին և սուբսիդավորել վարկերը, որ տնտեսվարողները հավելյալ վճարումներ չունենան:

Փաշինյանը կարևորել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում արվող ներդրումները: Նա նշել է, որ գործադիրն աջակցություն կցուցաբերի անհատներին, որոնք առաջարկված գյուղատնտեսական ծրագրերով մասնակցություն են ունենում ոլորտի զարգացմանը: Նման պարագայում՝ Կառավարությունը կզրոյացնի վարկային բոլոր տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն՝ անհատների պարագայում մինչև 30%:

Փաշինյանը նշել է նաև, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները, որոնք ցանկանում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին մասնակցություն ունենալ, իրենց համայնքներում կարող են ձևավորել գյուղացիական կոոպերատիվներ, այդ պարագայում Կառավարրությունը կարող է 50-70 %-ով մասնակցություն ունենալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+