ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը Բելառուսի ՆԳ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել շների համար․ հայտնում են ոստիկանությունից։
Դեկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանն ընդունել է Բելառուսի ՆԳ նախարարության պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ Գեորգի Այվազյանը կարևորել է հայ-բելառուսական ոստիկանական ակտիվ համագործակցությունը և դրա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







