Անընդունելի եմ համարում հայկական հետքը, պատմությունը Հայկական լեռնաշխարհի տարածքից ջնջելու փորձերը, առավել ևս՝ դրանք հաջողության չեն հասնելու, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ադրբեջանը սիրում է ամեն տեղ ասել, որ ինքը տարբեր մշակույթների երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը՝ սկսած հայերի էթնիկ զտումից՝ վերջացրած հայկական եկեղեցիների, շինությունների հիշատակումով»,- ասել է նա:
Սիմոնյանի խոսքով՝ համաշխարհային պատմությունը չես կարող մեկ օրում խմբագրել կամ Twitter-ում հաճախակի գրելով իրականություն փոխել, գոյություն ունեն պատմական սկզբունքներ, որոնք բոլորի համար նույնն են:
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







