Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:02

«Սկսել եմ գնումները», «Հիմարացնում են մարդկանց», «Հավատում եմ»․ քաղաքացիները՝ Սև ուրբաթի մասին

«Սկսել եմ գնումները», «Հիմարացնում են մարդկանց», «Հավատում եմ»․ քաղաքացիները՝ Սև ուրբաթի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Սև ուրբաթ»-ը մեկնարկում է Գոհաբանության տոնի ուրբաթ օրը, որից սկսվում է ամանորյա զեղչերի ավանդական տոնավաճառը։ Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի 4-րդ ուրբաթ օրը, այդ իսկ պատճառով «Սև ուրբաթ»-ն իրականացվում է նոյեմբերի 23-30-ն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանում «Սև ուրբաթ»-ը կմեկնարկի վաղը՝ նոյեմբերի 24-ին։

Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ՝ առավոտյան մոտ ժամը 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին։ Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր՝ 50-ից մինչև 80%-ի սահմաններում։

Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այս տարվա «Սև ուրբաթ»-ից և արդյո՞ք հավատում են հայտարարված զեղչերի իրական լինելուն։

Հարցված քաղաքացիների մեծ մասը դրական գնահատեց «Սև ուրբաթ»-ը՝ նշելով, որ հավատում է հայտարարված զեղչերին։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ օրվա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չունի․ «Սև ուրբաթին առանձնահատուկ վերաբերմունք չեմ ցուցաբերում և տարբերություն չի լինում, թե երբ եմ օգտվում խանութներից»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացու համոզմամբ՝ «Սև ուրբաթ»-ը պարզապես լավ պլանավորված մարքեթինգային քայլ է․ «Ես չեմ հավատում, քանի որ այն լավ պլանավորված մարքեթինգային քայլ է՝ ուղղված մարդկանց հիմարեցնելուն»,- նշեց նա։

Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ արդեն սկսել է գնումները․ «Արդեն սկսել եմ գնումներ կատարել։ Կան (զեղչեր), գնումներ կատարում ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև՝  Armenia Today-ի խմբագիրներն ACBA բանկի փորձագետների հետ միասին պատրաստել են առաջարկություններ, որոնք կօգնեն խուսափել անցանկալի ծախսերից «Սև ուրբաթ» և «Կիբեր երկուշաբթի» օրերին, ինչպես նաև կանխել խարդախների կողմից քարտային տվյալների գողությունը։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+