Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:34

Foreign Policy-ն «Զանգեզուրի միջանցք» նախագիծը մարտահրավեր է համարել միջազգային աշխարհակարգին

Foreign Policy-ն «Զանգեզուրի միջանցք» նախագիծը մարտահրավեր է համարել միջազգային աշխարհակարգին

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը համարում է  մարտահրավեր հաստատված աշխարահակարգին և Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից Եվրասիայում վերահսկողությունն ուժեղացնելու փորձ։

«Զանգեզուրի միջանցքը, եթե իրագործվի, կհանգեցնի Եվրասիական մայրցամաքի ռազմավարական աշխարհագրության փոփոխության՝ ամրապնդելով երկու նեոկայսերական խաղացողների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռևանշիստական ​​քաղաքականությունը»,- գրում է ամսագիրը։

Հոդվածի հեղինակ, Carnegie Endowment-ի պրոֆեսոր և հետազոտող Աննա Օհանյանը նշել է, որ Հայաստանի համար խնդիրը կարող է լինել ոչ թե բուն միջանցքը, այլ դրա ստեղծման պարտադրված բնույթը։

Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը միջանցքի նախագծի իրագործմանը հասնելու Բաքվի վճռականության մասին՝ անկախ Հայաստանի ցանկություններից։ Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանը դեռևս 2021 թվականին սկսել է Հայաստանի արևելյան սահմանով «սողացող անեքսիայի» ռազմավարությամբ ենթակառուցվածքների կառուցումը։

Նա նաև նշել է, որ Իրանը կարող է համաձայնել Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու Ադրբեջանի միջանցքի նախագծին, քանի որ «ձգտում է օգտագործել բոլոր հասանելի տրանսպորտային ուղիները, որոնք կօգնեն խորացնել Ռուսաստանի հետ առևտրային և ռազմական կապերը»:

Հոկտեմբերի 7-ին Թեհրանը և Բաքուն պայմանավորվել էին Նախիջևանն Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող երկաթուղու և երկաթուղային կամուրջների կառուցման շուրջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը Բաքվի համար կորցրել է իր գրավչությունը, քանի որ այդ երթուղին կարող է անցնել Իրանով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ կողմ են տրանսպորտային երթուղիների վերաբացմանը, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+