ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Արցախի Հանրայինին տված հացազրույցին` ասելով, որ Հարությունյանը չի խոսել ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին․
«Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետեւ իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման եւ մարդկանց ապագայի մասին», – նշել է պատգամավորը։
Նրա կարծիքով Արցախի նախագահի հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար: «Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես էլ ձեռնարկվելիք քայլերի մասին: Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն` դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարեւոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի», – նշեց նա:
Աբրահամյանը շետել է, որ անընդհատ կրկնել՝ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, բավարար չէ: Նա հիշեցրել է, որ իշխող ուժը՝ «փաշինյանական ռեժիմն», այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու և Արցախի հանձնման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







