Երևանում հունիսի 14-ին, 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում հունիսի 14-ին, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 13-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 14-18-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







