Մայիսի 9-ին, 10-ին և 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ «Otros Aires»-ը: Խումբը հանդես կգա բացառիկ ծրագրով. մայիսի 9-ին` «FOODPARK BY DOWNTOWN»-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում, իսկ մայիսի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երևանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության և տանգոյի հետաքրքրիր համադրումներ։ 20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ստուդիական ձայնասկավառակ, 45 համերգային շրջագայություն են ունեցել ամբողջ աշխարհում։
Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով և բազմաթիվ այլ դիտարժան անակնկալներով: Տոմսերի համար կարող եք զանգահարել +37495889933 հեռախոսահամարով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







