Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:19

Քաղաքացիները գնահատել են Ամուլսարի հանքի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշումը

Քաղաքացիները գնահատել են Ամուլսարի հանքի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշումը

Ըստ փետրվարի 22-ին ստորագրված պայմանագրի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կշահագործի Ամուլսարի հանքը, որից ՀՀ-ն 12,5 տոկոսի մասնաբաժին կունենա, իսկ պետբյուջե տարեկան 30-40 միլիարդ դրամի եկամուտ կլինի։

Արդյո՞ք քաղաքացիները կողմ են Ամուլսարի հանքի շահագործման՝ կառավարության որոշմանը։

Armenia Today֊ը քաղաքացիներից հետաքրքրվել է նաև, թե արդյոք վտանգավոր չե՞ն համարում հանքի շահագործումը և մտավախություն չունե՞ն, որ այն կարժանանա Սոթքի հանքի ճակատագրին՝ հաշվի առնելով, որ հանքը գտնվում է սահմանից շատ քիչ հեռավորության վրա։

Armenia Today-ի հարցված մեծ մասը կողմ չէր հանքի շահագործմանը:

«Իհարկե, ո՛չ, էկոլոգիան սարսափելի վիճակում է, չէ՛, ուզում եմ առողջ ապրենք»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Հարցվածներից մի մասն էլ կողմ էր շահագործմանը: Հանքի շահագործման կողմնակիցները հիմնականում գտնում են, որ դա ֆինանսապես դրական կանդադառնա Հայաստանի բյուջեյի վրա:

«Միանշանակ կողմ եմ, Հայաստանը չի կարող առանց հանքարդյունաբերության առաջ գնալ: Հատկապես, որ պետությունն ունի իր բաժինն այդտեղից: Սա ճիշտ լուծում է: Իսկ ինչ վերաբերվում է էկոլոգիական հարցերին, իհարկե, լավ կլիներ, որ կարիքը չլիներ հանքարդյունաբերության, բայց հիմա այդ վիճակում չենք: Շատ կարևոր եմ համարում շահագործումը, հիմա այլ եկամուտներր չունենք և կարևոր է հատկապես ֆինանսական առումով. մենք կօգտվենք դրանից և ոտքի կկանգնեցնենք բանակը», — ընդգծեց քաղաքացիներից մեկը:

Կային քաղաքացիներ, ովքեր հստակ պատասխան չկարողացան տալ. «Հա՛մ կողմ եմ, հա՛մ ոչ. կողմ չեմ, որովհետև էկոլոգիան թունավորվում է, բայց երևի ղեկավարությունը ճիշտ կորոշի, թե մեր ժողովրդին դա էկոլոգիապես, թե՞ ֆինանսապես է պետք, բայց որ պետությանը եկամուտ է տալիս, ֆինանսավորում է, դա արդեն լավ է: Մտավախությունը միշտ կա, որ մի բան անում ես, կարող է հետո անցնի թշնամուն»,- նկատեց հարցված քաղաքացիներից մի կին:

Հավելենք նաև, որ կային քաղաքացիներ, որոնք ընդհանրապես տեղյակ չէին հանքի շահագործման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+