Երևանում փետրվարի 15-ին, 16-ին սպասվում է թույլ ձյուն, իսկ 13-14-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6մ/վ:
Փետրվարի 13-ին, 15-ին, 16-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







