Երևանում այսօր ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 2-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբնության և մոնիթորինգի կենտրոնը։
Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 2-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։
Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







