Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:47

Հարցում. ՀՀ բնակիչների մոտ 50%-ը բացասաբար է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Հարցում. ՀՀ բնակիչների մոտ 50%-ը բացասաբար է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը

ՀՀ բնակչության գրեթե 50%-ը բացասաբար է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին են վկայում «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքները։

Հարցվածների միայն 7%-ն է լիովին դրական տրամադրված Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ևս 21%-ը որոշակիորեն դրական է վերաբերվում դրան։ 48%-ը բացասական կարծիք ունի այս գործընթացի մասին, ևս 11%-ը՝ մասամբ բացասական։ Հարցվածների 13%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։

Հարցումը ներկայացնում է նաև հարցվածների վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ իրենց քաղաքական նախասիրություններին համապատասխան։ Այսպես, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցների 13%-ը լիովին դրական է վերաբերվում գործընթացին, իսկ 30%-ը՝ մասամբ։ 11%-ը մասամբ բացասական կարծիք ունի, 32%-ը՝ լիովին բացասական, ևս 14%-ը դժվարացել է պատասխանել։

Ընդ որում, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի և ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցության համակիրների 79%-ը լիովին բացասաբար է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ևս 5%-ը որոշակիորեն բացասական է տրամադրված։ Ընդդիմության կողմնակիցների միայն 2%-ն է լիովին դրական գնահատում գործընթացը, ևս 10%-ը՝ մասամբ դրական։ Հարցվածների 3%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցումն իրականացվել է հեռախոսային հարցազրույցների միջոցով Հայաստանի տարածքում՝ 2022 թվականի հունիսի 10-21-ը։ Մասնակցել է 18 տարեկանից բարձր 1499 քաղաքացի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+