Սեպտեմբերի 9-11-ը Վայոց ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք, տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Այն կազմակերպում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն՝ նպաստելու վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված երիտասարդների ինտեգրմանը։
Ծրագիրը ներառում է ինտերակտիվ թեմաներ, սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ, արշավներ, ցանցային կապեր մասնակիցների և տեղի երիտասարդների միջև: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Մասնակցության համար պետք է գրանցվել մինչև սեպտեմբերի 4-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/fMUEgLk2r2rngiFy6։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







