Հայաստանի ներկայացնող շախմատիստներն սկսել են պայքարը Dubai Open շախմատային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայի շախմատային բաց մրցաշարում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Երկու շախմատիստներն էլ մեկնարկային տուրում հաղթանակ են տոնել:
Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







