Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:51

«Բնակարանային ապահովման ծրագրում խնդիրներ են առաջացել»․ Արցախից տեղահանվածները տուն են պահանջում

«Բնակարանային ապահովման ծրագրում խնդիրներ են առաջացել»․ Արցախից տեղահանվածները տուն են պահանջում

Արցախից տեղահանված բնակիչները այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց ապահովել տներով։

Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում Էսմիրա Մակունցը պատմել է, թե ինչու չեն վերադառնում Ստեփանակերտ։

«Մեր Հադրութը մեզ չեն տալիս, գոնե տուն տան այստեղ։ Երեք տուն եմ թողել, բայց էսօր փողոցներն եմ ընկած, գիշերը քնում ենք, առավոտները սթրեսի մեջ նորից զարթնում։ Թող տուն սարքեն ու տան մեզ։ Արդեն քանի ամիս է՝ ոչ էլ տան վարձ ենք ստանում։ Ոչ մի ձևով փոխհատուցում չկա, բայց ասում են, որ կա։ Ոչ մի բան չկա, չեն վճարում։ Փետրվարից արդեն ոչ մի փոխհատուցում չկա։ 20 հազար մի անգամ տվել են, բայց դրանով ինչ անենք։ Մենք իրենց փոխհատուցումը չենք ուզում, մեզ միայն տուն է պետք»,- Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էսմիրա Մակունցը։

«Ես 8 աղջիկ թոռնիկ ունեմ, իմ էրեխեքին չեմ տանի Ստեփանակերտ։ Տանեմ թուրքի դիմաց կանգնացնեմ, որ ինչ։ Թուրքերն ազատ ֆռֆռում են»,- ասաց նա։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Գողթանիկ համայնքի նախկին ղեկավար Հակոբ Պողոսյանը Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանային ապահովման ծրագիրը վաղուց է մշակվել, քննարկվել, բայց խնդիրներ են առաջացել։ Նա նշել է, որ անգամ 10 մլն դրամը բավարար չէ տուն ձեռք բերելու համար։

«Մինչև հիմա բանակցում ենք, բայց լուծում դեռ չկա։ Մենք այստեղ ենք, որ վերջնական տեսնենք, թե ինչ է լինում։ Ծրագրի մեջ ֆիքսված գումար չկա։ Սա նշանակում է, որ բառախաղի հետևից են ընկել, ինչը հարցի լուծում չէ։ Հաշվի առնելով պետության վիճակը՝ կարծում են՝ 10 միլիոնը բավարար է, թեպետ այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ դա էլ բավարար չէ, որովհետև ոչ ոք գումար չունի, որ այդ 10 միլիոնի վրա ավելացնի ու տուն գնի»,- ասաց Հակոբ Պողոսյանը։
Տեղահանված բնակիչները պատրաստվում են գնալ նաև ԱԳՆ՝ իրենց հարցերը բարձրաձայնելու նաև այնտեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+