Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:27

Զգուշացում․ կեղծ կայքերի միջոցով գումարներ են հափշտակում

Զգուշացում․ կեղծ կայքերի միջոցով գումարներ են հափշտակում

Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության կամ զեղծարարության դեպքերը, երևան են եկել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով խարդախները, տիրանալով զոհի մի շարք անձնական/բանկային տվյալների, գումարներ են հափշտակում քաղաքացիներից: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

Խարդախների թիրախում են հայտնվել մասնավորապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով (list.am և այլն) ապրանք վաճառողները։ Խարդախները, ներկայանալով որպես գնորդ, կապի այլընտրանքային միջոցներով (WhatsApp, Telegram և այլն) կապ են հաստատում վաճառողի հետ, խնդրում վերջինիս քարտի տվյալները ապրանքի/ծառայության գումարը փոխանցելու նպատակով, արդյունքում՝ տիրապետելով բանկային գաղտնիք համարվող անհրաժեշտ քանակությամբ տվյալների, հափշտակում քարտային հաշվին առկա գումաները:

Մեկ այլ դեպքում առաջրկվում է տվյալները լրացնել ուղարկված կեղծ կայքերի հղմամբ, որն առաջին հայացքից կարող է չտարբերվել իրական կայքի հղումից (օրինակ՝ գնորդներին առաջարկվում է «Հայփոստ» ընկերության կեղծ կայքի հղումը): Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է քարտապանի ֆինանսական միջոցները:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զգոն լինել գործարք կատարելուց առաջ, ոչ մեկին չտրամադրել SMS/mail-ի միջոցով բանկի տրամադրված մեկանգամյա կոդը, որևէ կայքում անձնական տվյալներ լրացնելուց առաջ ստուգել կայքի իսկությունը՝ համեմատելով ինտերնետային հասցեի տողում առկա կայքի ամբողջական անվանումը կայքի պաշտոնական անվանման հետ՝ կատարելով որոնման պարզ գործողություն: Հիշե´ք, որ գումար ստանալու համար բանկային քարտի դարձերեսին առկա եռանիշ կոդը (CVC/CVV) չի պահանջվում, ուստի խստիվ արգելվում է այն փոխանցել այլ անձանց: Նմանատիպ իրավիճակներում ցանկացած կասկած անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ տվյալներ տրամադրելուց ձեռնպահ մնալուն:

«Եթե ինքուրույն չեք կողմնորոշվում տվյալների տրամադրման ռիսկայնության հարցում, կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ զանգահարելով կամ գրելով ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+