Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ուրբաթ օրը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկներ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով։
«Մեր գործընկերները տեղյակ են այս մասին։ Ոչ ոք չգիտի նրանց մերժման պատճառները, ես այս մոտեցումը համարում եմ ծայրահեղ անարդյունավետ։ Եթե նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը հակասում է ցանկացած տրամաբանության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ասել է Ալիևը։
Նա նա7 հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկայանա հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի նիստը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







