Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:47

Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները հավաքվել են Ազնավուրի հրապարակում

Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։
Նրանք պահանջում են, որ պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։

Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ է Ցորի գնդի 21 զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, ասել լ էր, որ վարչապետի հայտարարությունը հանցակազմ է պարունակում և դրա համար էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ԱԺ-ում Armenia Today-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էր, որ վարչապետի հայտարարությունը հանցակազմ չի պարունակում։

Նա հայտնել էր, որ պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ զոհված զինծառայողների հաղորդումը միացվել է Մովսես Հակոբյանի հայտարարության հիմքով հարուցված քրեական գործին և կքննվի մեկ վարույթում:
Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը, հիշեցնենք, վերաբերում էր պատերազմին ոչ պատշաճ նախապատրաստվելուն, պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական գործողություններին և այլն:

«Զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետի ելույթում հնչած խոսքերին: Այդ ելույթը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ այդ նույն քրեական գործի շրջանակում քննություն կատարելու: Խոսքը ինքն իրենով իրավական նշանակություն չունի, դա քրեական գործի շրջանակում պետք է արժանանա իրավական գնահատականի»,- պարզաբանել էր դատախազը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+