Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:29

Ռուս հայտնի հաղորդավարուհուն շատ է դուր եկել հայկական լոլիկով «ձվածեղը»

Ռուս հայտնի հաղորդավարուհուն շատ է դուր եկել հայկական լոլիկով «ձվածեղը»

Ղրիմի օրերի շրջանակում Հայաստան է ժամանել հայտնի խորհրդային և ռուս դերասանուհի, հաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան։

«Փողոցում մարդիկ են մոտենում ու ասում՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Ես ինձ բռնեցի այն մտքի վրա,  որ այս 40 օրվա ընթացքում զանգվածային հակառուսական օրակարգի ներքո , երբ հեռախոսը կարմրում է անեծքներից, հատկապես  բարի խոսքը արժեքավոր է դառնում», – գրել է Ստրիժենովան իր Telegram-ալիքում:

Նա նաև պատմել է, որ խնդրել է Սամվել Կարապետյանին՝ «շատ հարգված մարդու», ցույց տալ, թե ինչպես է նա աճեցնում իր հայտնի Ատտիա լոլիկը Երևանի արվարձանում գտնվող յուրահատուկ ջերմոցում։

«Դատարկաձեռն բաց չթողեցինք, տուն տանեմ «թուփից» լոլիկը, ձվածեղ կանեմ հայերեն, ինչպես Արմեն Բորիսի Ջիգարխանյանն էր ինձ սովորեցրել։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մեր ժողովուրդները միշտ եղել են միասին, և մենք ոչ մեկին թույլ չենք տա խաթարել մեր միությունը»- գրել է Ստրիժենովան։

Հաղորդավարուհին Ղրիմի պատվիրակության կազմում այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք եղանք հուշահամալիրում, որտեղ պահվում են փաստաթղթեր, լուսանկարներ և ականատեսների վկայություններ։ Շատ ուժեղ տպավորություն է, թե որքան կարևոր է իմանալ ձեր պատմությունը»- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+