Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:48

Արցախում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ, միջոցներ են ձեռնարկվում․ ՊՆ փոխնախարար

Արցախում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ, միջոցներ են ձեռնարկվում․ ՊՆ փոխնախարար

Վերջին շրջանում, ինչպես բոլորիս հայտնի է, իրավիճակը լարված է։ Մարտի 13, 14-ին և այսօր ևս, թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, իրավիճակն Արցախում շարունակում է լարված մնալ, սակայն ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների միջոցով հնարավոր սադրանքներ և հնարավոր էսկալացիայի խնդիրներ չծագեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Անդրադառնալով Սյունիքում, մասնավորապես Կապանի խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավարի, ինչպես նաև բնակիչների այն պնդումներին, թե ադրբեջանցիների առաջխաղացում կա՝ նա նշեց, որ որևէ տեղ առաջխաղացման հետ կապված որևէ խնդիր չկա։
Դիտարկանը, թե համայնքի ղեկավարը, բնակիչները այլ բան են հայտարարել, ահազանգել են նաև, որ գերեզմանոց ու արոտավայրեր չեն կարողանում գնալ, փոխնախարարը շեշտեց, որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածք չեն մտել։
«Նման խնդիր եթե լինի, ՊՆ-ն պաշտոնապես կտեղեկացնի»,- ասաց նա։

Նշենք, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ ադրբեջանցիները առաջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ և վրաններ տեղակայել։ Հավելենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն վերջին շրջանում թիրախավորել է Արցախի գյուղերը, Արցախում մարտի 8-ից գազամատակարարումը դադարեցվել է։ Արցախ եկող գազատարը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադբեջանցիները խոչընդտում են վերանորոգման աշխատանքներին, ռուս խաղաղապահների ներգրավմամբ տեղի են ունենում բանակցություններ։

Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+