«Հայաստան» հիմնադրամից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շարունակվում են 244 ընտանիքի համար նախատեսված 15 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են հիմնադրամի Facebook-յան պաշտոնական էջից։
Ավելի վաղ հիմնադրամից հայտնել էին, որ մոտ ժամանակներս պատրաստ կլինի վերաբնակեցնել Ստեփանակերտի Թումանյան փողոցում գտնվող բնակելի համալիրը, որտեղ կբնակեցվեն 2020թ.44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիից և Հադրութից բռնագաղթված 260 ընտանիքներ:
Բնակարաններ կստանան նաև պատերազմում զոհվածների ընտանիքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







