Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սյունիքի մարզի Գորիս համայնիքն պատկանող հողատարածքներից հատկացումներ անել ԱԱԾ-ին։ Որոշումն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում։
Ըստ հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի Հանրապետության հարավարևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։
Նշվում է, որ նախագիծը քննարկվել է Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իրենց առաջարկությամբ։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ։ Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Գորիս համայնքի կողմից նվիրված հողամասերը (անշարժ գույք) և պաշտպանական նպատակներով կամրացվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







