ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին հարց բարձրացրեց, որ պարարտանյութերի գնի շեշտակի բարձրացման պատճառով գյուղացիները խնդրի առաջ են կանգնել։
Նա գործադիրից պարզաբանում պահանջեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում գյուղացուն օգնելու համար։ Խաչատրյանը նաև ասաց, որ ՌԴ-ն երկու ամսով արգելել է ամոնյակային սելիտրայի արտահանումը։ Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել պարարտանյութի սուբսիդավորման մասին կառավարության որոշման նախագիծը։
Միևնույն ժամանակ նախարարը հստակեցրեց, որ շարունակվում են բանակցությունները շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար։
«Շարունակվում են նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունները շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ գնելու համար»,- արձագանքեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







