Ռուսաստանի հետ երկխոսությունը Եվրոպայում կայունության և անվտանգության հասնելու գլխավոր միջոցն է: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բաց մասում:
«Մենք հիմք ենք դրել լիարժեք եւ բաց երկխոսության համար 2019 թվականին։ Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը։ Ես կարծում եմ, որ երկխոսությունն այժմ արդիական է, ինչպես երբեք։ Այդ երկխոսությունն անհրաժեշտ է. միայն այն թույլ կտա ապահովել անվտանգությունն ու կայունությունը եվրոպական մայրցամաքում»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ այժմ Եվրոպայում կրիտիկական իրավիճակ է նկատվում, եւ ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է իրենց պատասխանատու պահեն:
Ֆրանսիայի նախագահը հույս ունի անվտանգության հարցերի պատասխաններ գտնել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի համար Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Ես ուրախ եմ, որ կարող եմ մանրամասն քննարկել բոլոր հարցերը, և մենք կկարողանանք սկսել հավաքական պատասխանի որոնումը, որն օգտակար է Ռուսաստանի եւ ամբողջ Եվրոպայի համար ։ Նման պատասխանը թույլ կտա խուսափել պատերազմից և կառուցել կայունություն, թափանցիկություն և վստահություն բոլորի համար», — նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նշել է, որ Պուտինի հետ իրենց ներկայիս հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյա հոբելյանին: Այդ կապակցությամբ Նա հայտարարել է, որ Փարիզը մեծ հույսեր է տածում մշակույթի և գիտության ոլորտում երկկողմ կապերի վերաբերյալ: «Մենք հույս ունենք շարունակել Տրիանոնյան երկխոսությունը և ուժեղացնել փոխգործակցությունը տնտեսական հարցերի շուրջ», — հավելել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







