Փարաքարում այսօր նախատեսված էր համայնքապետի երդման արարողությունը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը հայտարարել էր, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքապետ, դրսում կազմակերպել է երդմնակալությունը:
Երդվելուց հետո նա հավաքված մարդկանց հետ մոտեցավ համայնքապետարանին, սակայն այնտեղ բախվեց ոստիկանների հետ․ նրան թույլ չտվեցին մուտք գործել։
Տեղի ունեցավ բախում ոստիկանների ու քաղաքացիների միջև։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ քայլերթով հեռանում են, սակայն կհանդիպեն այլ վայրում։
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 ձայն ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 ձայն՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը, 2 ձայն՝ ՔՊ կուսակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







