Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Հայաստանի մի շարք համայնքներում։
Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ է տանում «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքն ստացել է շուրջ 14000 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 5587 ձայն։
Տավուշի մարզի Իջևան համայնքում հաղթել է իշխող ուժի թեկնածուն՝ Արթուր Ճաղարյանը։ Ըստ արդյունքների ՔՊ-ն ստացել է 80.78%, ՀՅ Դաշնակցությունը՝ 15.87%։ Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 6 ընտրատեղամասերի հաշվարկով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։ Իշխող ուժի թեկնածուն ստանում է 1 304 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 225 ընտրող, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 105:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







