Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:02

Կապանում բացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը

Նոյեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որն անցկացվել է Կապան համայնքի Շիկահող բնակավայրում։

Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Կենտրոնի լաբորատոր սարքավորումները և գույքը ձեռք են բերվել միջազգային ծրագրով, իսկ տարածքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։

Այս կենտրոնը, որի ստեղծման համար կատարվել է շուրջ 55 մլն դրամի ներդրում, կդառնա Կապանի գյուղական բնակավայրերում կառուցվող կարևորագույն զարգացման կենտրոններից մեկը:

Այցի շրջանակում Արման Խոջոյանը մասնակցել է նաև Շիկահողում Կարի արտադրամասի բացմանը։ Այստեղ կատարվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, մշտական աշխատանքով ապահովվել է 14 կին։

Միջոցառման ընթացքում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և Շիկահողի կարի արտադրամասի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության պատվերների մի մասը կկատարի այս կարի արտադրամասը։

Արտադրամասը իր կարողությունների սահմանում կկատարի նաև շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի պատվերների մի մասը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+