Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:39

Հայաստանի անշարժ գույքի շուկան գրավիչ է օտարերկրացիների համար․ Կադաստի կոմիտեի ղեկավար

Հայաստանի անշարժ գույքի շուկան գրավիչ է օտարերկրացիների համար․ Կադաստի կոմիտեի ղեկավար

Այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում անշարժ գույքի, այդ թվում ՝ հողերի առուվաճառքի գործարքները նվազել են 2,2 տոկոսով։ Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները։

Մինչդեռ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն Armenia Today-ի հետ զրույցում հակառակն է փաստում։ Նրա տվյալներով՝ անշարժ գույքի առուվաճառքն ավելացել է։

Սուրեն Թովմասյանի դիտարկմամբ՝ անշարժ գույքի շուկայի ակտիվացումը փոխկապակցված է երկրի տնտեսական ակտիվության հետ։

«Երբ երկրում տեղի է ունենում տնտեսական վիճակի կայունացում, համապատասխանաբար, անշարժ գույքի շուկայում նկատվում է դրական դինամիկա։ Նախորդ տարի որոշ ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում գնանկում եղավ, բայց այս տարվա սկզբին գները կայունացան։ Սրանք խոսուն թվեր են և ցույց են տալիս ՀՀ տնտեսության ակտիվ իրավիճակը»,- մատնանշեց նա։

Համաձայն վիճակագրության՝ գործարքների նվազումն ու շուկայում գնանկումը հատկապես նկատելի է Սյունիքի մարզում:
Կադաստրի կոմիտեի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սյունիքում շանշարժ գույքին առքուվաճառքի գործարքների նվազում կապված է հետպատերազմյան շրջանի անվտանգային խնդիրներով:

Սուրեն Թովմասյանի կարծիքով՝ Սյունիքում անշարժ գույքի գնանկումն ու գործարքների նվազումը պայմանավորված չէ միայն անվտանգային հարցերով։

Նրա խոսքերով՝ մարզերում երբեմն անշարժ գույքի շուկաներում ակտիվացում է գրանցվում, իսկ որոշ ժամանակ անց հնարավոր է հակառակ գործընթացը տեղի ունենա։

«Մեզ մոտ հիմա ամենաակտիվը Կոտայքի մարզն է․ այնտեղ առկա են լայնածավալ ներդրումային ծրագրեր։ Սյունիքի մարզում էլ են ներդրումային ծրագրեր սպասվում, դրանք այժմ քննարկման փուլում են։ «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությունն է ընթացքի մեջ։ Երբ այդ ներդրումները կյանքի կոչվեն, անշարժ գույքի շուկան կբարելավվի»,- ներկայացրեց Թովմասյանը։

Այդուհանդերձ, թեև հանրապետությունում անշարժ գույքի շուկայի առուվաճառքի գործարքները նվազել են, բայց պարզվում է՝ եղած գնորդների մեծ մասն էլ օտարերկրացիներ են։

Եվ այսպես, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ավելացել են օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնումները։
Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում օտարերկրացիների մասնակցությամբ անշարժ գույքի առուվաճառքի 1242 գործարք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 981 գործարքի փոխարեն։

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծում է՝ երբ օտարերկրյա քաղաքացին մեր հանրապետությունում անշարժ գույքի սեփականատեր է դառնում, այն վկայում է, որ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում։

«Այն երկրները, որոնք օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ են դառնում, այդտեղ մշտապես անշարժ գույքի շուկան ակտիվանում է՝ արձանագրելով գործարքների քանակի աճ։ Հայաստանն օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ է»,- հավաստիացնում է անշարժ գույքի շուկայի պատասխանատուն։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ օտարերկրացիներից ամենաշատը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ-ի քաղաքացիները, հաջորդը ԱՄՆ-ի բնակիչներն են, որից հետո՝ իրանցիները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+