ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները՝ որոշումը հրապարակելով խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո։
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրել են Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նա ուշադրություն հրավիրեց մեղադրյալների և նրանց փաստաբանների նկատմամբ դատավորի բացասական վերաբերմունքի վրա, ինչը դրսևորվում է նրանով, որ դատավորը հետևողականություն չի ցուցաբերում, մշտապես կայացնում է իրարամերժ որոշումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







