Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ մասնավորապես հետևել է Մեղրի քաղաքի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին, քաղաքում մայթեզրերի, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, Ագարակի մարզադպրոցի կառուցմանը, Ագարակ քաղաք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որը ևս իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։
Գնել Սանոսյանը խիստ կարևորել է իրականացվող աշխատանքների որակը և դրանք սահմանված ժամկետին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտվում է Սյունիքի մարզում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







