Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:33

Տերմինալից գողացել էին իրենց իսկ մուտք արած գումարը. ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցի վճարահաշվային տերմինալի դռնակը և գողացել դրամապահոցները: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր միջոցները: Տերմինալից գողության դեպքերը հազվադեպ երևույթ չեն, ոստիկաններն էլ հարուստ փորձ ունեն դրանք բացահայտելու գործում: Բայց այս անգամ կային առանձնահատկություններ: Նախ, սովորաբար նման բաներ լինում են մութ ժամերին, ոչ թե օրը ցերեկով, երկրորդ, խիստ կասկածելի էր գողոնի խոշոր չափը` ավելի քան երկուսուկես միլիոն դրամ:

Նույն օրը տարածքային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերլուծելով բոլոր առանձնահատկությունները և մշակելով վարկածներ` Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք են տվել դեպքից երկու օր անց` հոկտեմբերի 12-ին:

Մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա տղամարդն իր բնակավայրի մոտ հայտնաբերվել է առավոտյան ժամը ինն անց 25-ին, իսկ գործընկերը` Մարգարյան փողոցի 33-ամյա բնակիչը, հինգ րոպե անց՝ իր տան մոտ: Գողություն կատարելու կասկածանքով երկուսն էլ բերման են ենթարկվել, ներկայացվել քննչական բաժին, որտեղ էլ խոստովանել են արարքը: Նրանց ցուցմունքով հաստատվել է գողության մեխանիզմի վերաբերյալ քրեական հետախույզների ենթադրությունը: Նախօրոք պայմանավորվելով` նրանք նախ այդ նույն տերմինալից երկու միլիոն դրամ էին ուղարկել իրենց հաշիվներից մեկին, որը ստացել ու կանխիկացրել էին, ապա կոտրել էին տերմինալն ու հանել իրենց իսկ մուտք արած գումարը և դեռ 600 հազար դրամ էլ ավելի:

Երկու միլիոն 600 հազար դրամ գողոնը հայտնաբերվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+