Քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրաստանի երրորդ նախագահը հացադուլի տասներորդ օրը վիճակի վատթարացում է ունեցել: Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզա Կիպշիձեն, որը երեկ տեսակցել է նրան բանտում, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել մեղր ու հյութ, որի մասին ՔԿՀ ղեկավարությունը հայտարարել էր և որը նրան տրամադրվել էր. օգտագործում է միայն ջուր:
Վրաստանի երրորդ նախագահը, բժիշկի խոսքով, ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ տալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը:
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ միացրել էր ուկրաինական հեռախոսահամարը, որը գաղտնալսում էին վրացական հատուկ ծառայությունները: Այս հեռախոսից նա ներբեռնել էր իր վերջին տեսաուղերձը, որում ասում էր, որ շուտով կձերբակալվի, և կոչ արել իր կողմնակիցներին պայքարել Իվանիշվիլիի ռեժիմի դեմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







