Ամիսներ առաջ գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը հայկական նոր անձնագիր է ստացել։ «Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանի քաղաքացի է դեռ 2005 թվականից, սակայն հայկական անձնագիրը մնացել է Բաքվում։
«Կառավարական մեծ ուժ է պետք, որ միջնորդ լինի մեր գերիներին ազատելու համար, բայց հուսով եմ՝ բոլորը կգան»,- ասել է նա։
Մարալ Նաջարյանը նաև աշխատանք է գտել։ Նա հաստատվել է Հայաստանում։ Պրոֆեսոր Մովսիսյանի առողջության կենտրոնում աշխատասենյակ են առանձնացրել։ Մարալը զբաղելու է սիրելի գործով՝ մատնահարդար է աշխատելու։ Նա նաև նվեր է ստացել1000 քմ հողամաս՝ Գառնիում, որը գտնվում է նորակառույցների թաղամասում։ Մարալը ցանկանում է տուն կառուցել Հայաստանում։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Արցախից: Ապա 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը Բաքվի բանտից Բեյրութի չվերթով տեղափոխվել ծննդավայր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







