Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:13

Արարատի մարզում երկաթգծերի վրա հայտնված «Ժիգուլի»-ն բախվել է բեռնատար գնացքին

Հոկտեմբերի 6-ի գիշերը, ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում գտնվող չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքին է բախվել երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Մեքենայի վարորդի՝ Այգևան գյուղի բնակչի, խոսքերով, մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձում էր դրանք հատել չարտոնված վայրում:

«Վարորդը չկարողացավ միայնակ դուրս բերել մեքենան գծերից և օգնության գնաց, երբ ծանր բեռնատար գնացքն անցավ երկաթուղու այս հատվածով: Արդյունքում շարժակազմը բախվել է ավտոմեքենային և քարշ տվել այն մոտ 250 մետր, ինչի պատճառով փոխադրամիջոցը վերածվել է մետաղի ջարդոնի:

Ընկերությանը պատճառված վնասը կհաշվարկվի ավելի ուշ: Այս բախման ելքն ավելի ողբերգական կլիներ, եթե բեռնատար գնացքի փոխարեն լիներ ավելի թեթև ուղևորատար էլեկտրագնացք:

Քաղաքացիների կողմից կամայականորեն կառուցված չարտոնված երկաթուղային գծանցումները հանդիսանում են գնացքների երթևեկության անվտանգության, քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիքների կայուն աղբյուր: Հարավկովկասյան երկաթուղին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, մշտապես աշխատանքներ է տանում դրանց ապամոնտաժման ուղղությամբ, սակայն բախվում է տեղի բնակիչների հակազդեցությանը:

Ներկայումս ընկերության հիմնական ուղղություններում առկա է 23 չարտոնված գծանցում: Միայն 2021 թվականին ընկերությունը ապամոնտաժեց երեք նման անցում, սակայն դրանք կրկին կառուցվեցին բնակիչների կողմից: Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցությունը իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հույս ունի քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքի վրա:

Ընթացիկ տարում սա չթույլատրված գծանցումներում վթարների արդեն 8-րդ դեպքն է»,- ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+