Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա

Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

 «Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ ու ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Արցախի Հանրապետութեան վսեմաշուք Նախագահը, Ազգային Ժողովը և մեր ժողովուրդի սիրելի զաւակները: Արդարև, հայրենիքի անկախութիւնը հռչակողը իր ժողովո՛ւրդն է: Հայրենիքի անկախութիւնը ամէն տեսակ տագնապներու ու մարտահրաւէրներու դէմ պաշտպանողը, դարձեալ իր ժողովուրդն է:

Հայրենիքը հող է, պետականութիւն է, ինքնիշխանութիւն է և այս բոլորին խորք, իմաստ ու նպատակ տուողը ժողովո՛ւրդն է: Հետևաբար, այսօր կը նշենք 30 տարիներ առաջ Արցախի ժողովուրդին հռչակած անկախութեան տօնը: Ժողովուրդ մը կը հզօրանայ ու կը յաւերժանայ իր ազատ կամքի ու ինքնիշխանութեան ամբողջական հաստատումով: Հայրենիք մը կը ծաղկի ու կը հզօրանայ իր ժողովուրդի հաւաքական հաւատքով ու նուիրումով: Կեանքի դժուար պայմաններու մէջ հռչակուեցաւ Արցախի Հանրապետութիւնը. դժուար պայմաններու մէջ ան ծաղկեցաւ. և այսօր դառն ու տագնապալից պայմաններու մէջ ան կը նշէ իր անկախութիւնը: Հողային ու մարդկային ահաւոր կորուստ ունեցաւ Արցախը վերջին պատերազմի ընթացքին: Սակայն, չէ՛ ընկճուած Արցախի հայութեան վճռակամութիւնը, չէ՛ տկարացած իր հաւատքը, չէ՛ նահանջած իր նուիրումը: Արդարև, երբ ժողովուրդ մը վճռած է պաշտպանել իր անկախութիւնը, ո՛չ մէկ ոյժ կրնայ ընկճել անոր ոգին ու տկարացնել կամքը: Արցախի անկախութեան պաշտպանութիւնը առաջին հերթին՝ Արցախի ժողովուրդին սրբազան պարտքն է ու իրաւունքը. միաժամանակ, ան ողջ հայութեան պարտաւորութիւնն է ու յանձնառութիւնը:

 Արցախի Հանրապետութեան անկախութիւնը պէտք է աւելի ամրապնդուի 

Ա) իր ժողովուրդին համախումբ ներկայութեամբ, պայմաններու պարտադրանքով Արցախէն հեռացած ընտանիքներու վերադարձով, Արցախի տնտեսութեան բարգաւաճումով և արտաքին յարաբերութեանց կազմակերպումով. 

Բ) Հայաստանի Հանրապետութեան ամբողջական զօրակցութեամբ, յատկապէս տնտեսական ու քաղաքական բնագաւառներէն ներս. 

Գ) Սփիւռքի հայութեան զօրեղ նեցուկով, տնտեսական ներդրումով և քաղաքական յարաբերութիւններով: 

Ա՛յս է մարտահրաւէրը մեր ժողովուրդին դիմաց: Ընդառաջ այս մարտահրաւէրին, վերանորո՛գ հաւատքով, տեսլականով ու վճռակամութեամբ պէտք է նշենք Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակը: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իր թեմերով, կառոյցներով ու ժողովուրդով միշտ կը մնայ Արցախի կողքին՝ գործնապէս մասնակից, Արցախի Հանրապետութեան անկախութեան հզօրացման համազգային առաքելութեան»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+