Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:37

Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով. փորձագետ

Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով: Այս մասին գրել է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Դասագրքային ճշմարտություն է, որ ՀՆԱ-ն լինում է նոմինալ ու իրական:
Նոմինալ ՀՆԱ-ն ներառում է բոլոր ապրանքների ու ծառայությունների վերջնական արժեքը՝ արտահայտված ընթացիկ շուկայական գներով: Նոմինալ ՀՆԱ-ն աճում է ինֆլյացիայի հետևանքով, քանի որ բարձրանում են ապրանքների ու ծառայությունների գները:
Մինչդեռ իրական ՀՆԱ-ն թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է, որը հաշվարկված է բազիսային տարվա գներով:

Այսպիսով, նոմինալ ՀՆԱ-ի տեսանկյունից՝ 10% տնտեսական աճը առավել քան իրատեսական է՝ հաշվի առնելով առկա գնաճը, որը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 6,1% ու որը շարունակվելու միտումներ է դրսևորում: Այս տնտեսական միֆը կոչված է լրացնելու այն ծրագրային ու ռազմավարական դատարկությունը, որն առկա է կառավարության տնտեսական քաղաքականության ոլորտում: Մարքեթինգից, սակայն, հայտնի է, որ ցանկացած միֆ ունի կյանքի ցիկլ: Տնտեսական աճի մասին միֆն այժմ այդ ցիկլի վերջին՝ անկման փուլում է: Այն վերակենդանացնելու ու նոր ցիկլ սկսելու համար անհրաժեշտ էր դեռ նախորդ՝ հասունության փուլում դրան նոր բովանդակություն ու նպատակադրում հաղորդել: Ու քանի որ դա չարվեց, տնտեսական միֆաբանության ոլորտում այս իշխանությունների մոտ առաջիկայում լուրջ վակուումային վիճակ է սպասում»,-գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+