Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

«ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Առաջին փուլով ընտրված 42 շենքից 32-ում արդեն իսկ տեղադրված են համակարգերը, իսկ 8-ում միացված և աշխատում են: Մնացած 10 շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

Ծրագրի բյուջեն 1 մլրդ 250 հազար եվրո է, որից 1 մլրդը Եվրամիությունը տրամադրում է որպես դրամաշնորհ: Բնակիչներին համակարգը տրամադրվում է անվճար: Բացի այդ, ծրագրի իրականացման շնորհիվ 50 տոկոսով նվազելու է վերելակի էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը:

«Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որոնցում կուտակվելու են բնակիչներից գանձված գումարները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Նշեմ, որ կուտակված գումարը կուղղվի նվիրաբերված համակարգերի սպասարկմանը և բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը»,- մանրամասնում է քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ Նարինե Աբելյանը:

Շենքերն ընտրվել են վարչական բոլոր շրջաններից, բացառությամբ Նորք Մարաշի, որտեղ բազմաբնակարաններ, բնակելի հին շենքեր պարզապես չկան: Ընտրությունն անելիս, տեխնիկական չափորոշիչներից զատ, հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը:


«Ծրագրում ընդգրկված շենքերի անապահով ընտանիքներին կտրվեն էներգախնայող լուսատուներ (1750 հատ), որպեսզի նրանք էլ նվազեցնեն իրենց բնակարանի էլեկտրաէներգիայի ծախսը: Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25 920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում և կունենա էլեկտրաէներգիայի ավելի փոքր վճար»,- ընդգծում է Սերգեյ Ներսեսյանը:
Արևային կայանները շահագործման հանձնելուց հետո նվիրաբերվում են բնակիչներին: Ծրագրի շնորհիվ ընդհանուր օգտագործման տարածքներում բնակիչները կունենան անխափան էլեկտրամատակարարում:


Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում, իրականացվող ծրագիրն իր տեսակով առաջինն է քաղաքում, որը հետագայում կարող է օրինակ դառնալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+