Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:11

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ գործիչների

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ բարերար, դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ Վիրջինիա Դեյվիսին և սփյուռքահայ բարերարներ Անդրանիկ Գասպարյանին ու Րաֆֆի Դանիելյանին: Հյուրերը նախագահին ներկայացրել են Հայաստանում և Արցախում իրենց նախաձեռնած մարդասիրական ծրագրերը, տեղեկացրել, որ պատրաստվում են առաջիկա օրերին ուխտագնացության մեկնել Արցախ:

Անդրադարձ է եղել նաև մշակութային մի շարք ծրագրերի, մասնավորապես 20-րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի (Իդա Քարամյան, 1908-1974) աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը։ Վիրջինիա Դեյվիսը ՀՀ նախագահի աշխատակազմին է փոխանցել 1950-ական թվականների վերջում Իդա Քարի Հայաստանում արած լուսանկարների հարուստ հավաքածուն։

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը և հայտնի է հատկապես անվանի արվեստագետների և գրողների լուսանկարներով։ Գրողներ Սոմերսեթ Մոեմի, Ժան-Պոլ Սարտրի, Էժեն Իոնեսկոյի, Թոմաս Էլիոթի, նկարիչ Մարկ Շագալի, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինիի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուրի, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի և այլոց հանրահայտ դիմանկարները հենց Իդա Քարի աշխատանքն են:

Իդա Քարն այցելել է նաև Խորհրդային Հայաստան, լուսանկարել Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Տիգրան Պետրոսյանին։ Նրա աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։ Նախագահ Սարգսյանը կարևորել է հայազգի լուսանկարչի գործունեության հանրահռչակումը:

Ողջունելով ցուցահանդեսի անցկացման գաղափարը՝ նա պատրաստակամություն  է հայտնել այն կազմակերպել նախագահական նստավայրում: Վիրջինիա Դեյվիսն առաջիկա ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը քննարկել է  նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, առաջարկվել է ցուցահանդեսը կազմակերպել սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում: Վիրջինիա Դեյվիսը հայտնել է, որ Իդա Քարի լուսանկարների ցուցահանդես նախատեսում են կազմակերպել նաև Լոնդոնում և Նյու Յորքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+