Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:13

Ճանապարհը բացել են․ խոստացել են ոռոգման ջուր տալ

Ոռոգման ջուր չլինելու պատճառով Գյումրի- Երևան մայրուղին փակած Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի՝ Արտենիի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը, քանի որ խոստացել են երկու օրից ջուր տալ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արտենի վարչական շրջանի ղեկավար Վաչիկ Գաբրիելյանը։

Մի քանի օր է՝ գյուղում ոռոգման ջուր չկա, որի համար էլ նրանք երկկողմանի փակել են Գյումրի–Երևան մայրուղին։

Գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջուրը կտրել են, իսկ ցանքսը չորանում է։

Արտենիի բնակիչները ոռոգման ջուր ունենալու պահանջով համայնքապետարան են դիմել։ Այստեղից, սակայն, նրանց ասել են, որ ջուր տալ չեն կարող, խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է։

Արտենիի ցորենի, գարու, կարտոֆիլի շուրջ 2500 հեկտար ցանքատարածությունները ոռոգման ջուր ստանում են Թալինի ջրանցքից։ Վաչիկ Գաբրիելյանի խոսքով՝ ջուրը պակաս է, դրա համար էլ խնդրի առաջ են կանգնել։

«3 օրով ոռոգման ջուրը կտրել են, իսկ հիմա մեր տարածքում այնպիսի վիճակ է, որ պետք է անպայման դաշտերը ոռոգել, հակառակ դեպքում, բերքը չորանալու է։ Վաղը չէ, մյուսը օրը ջուր կլինի։ Մեր ջուրն Ախուրյանի ջրամբարից է գալիս, իսկ այնտեղ ջուրը  քիչ է։ Պետք է մի կերպ դիմանանք»,- նշեց մեր զրուցակիցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+