Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:55

ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովի նիստ՝ Հայաստանի նախագահությամբ

ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովի նիստ՝ Հայաստանի նախագահությամբ

Տեղի է ունեցել անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ համաժողովի նիստ՝ Հայաստանի նախագահությամբ։  

ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում (FSC) Հայաստանի նախագահությունն սկսվել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման շուրջ երկխոսությամբ:

Ինչպես տեղեկացնում Է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, առցանց նիստը Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ապրիլի 28-ին: Ելույթ են ունեցել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցները քննարկել են միջազգային հանրության դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանման ապահովման գործում:

«Հետևելով աշխարհում առկա իրավիճակի զարգացմանը՝ չի կարելի անտեսել այն փաստը, որ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և իրականության միջև անդունդ է առաջացել», — ասել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը:

Նա ընդգծել է, որ պետությունները պետք է գործեն իրենց իրավական ու բարոյական պարտավորություններին, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաների և դրանց վերաբերյալ արձանագրությունների սկզբունքներին ու պահանջներին համապատասխան, որոնք կազմում են միջազգային հումանիտար իրավունքի հիմքը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իրավաբանական բաժնի խորհրդական Կորդուլա Դրեգեն պատմել է կոնկրետ իրավական և գործնական միջոցների մասին, որոնք պետությունները պետք է կիրառեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջև կապը՝ նշելով, որ մարդու իրավունքները համընդհանուր են բոլոր մարդկանց համար, և այդ իրավունքների պաշտպանությունը կախված չէ երկրի կամ տարածքի քաղաքական կամ միջազգային կարգավիճակից:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովի նախագահությունը Հայաստանին է անցել է մարտի 25-ին: Հայաստանը ԵԱՀԿ համաժողովը նախագահելու է 2021 թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+