Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանում գտնվող բարոնուհի Քերոլայն Քոքսն ապրիլի 27-ին հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
«Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտումնավոր, բարոնուհի՝ ի զարմանս ինձ: Լորդերի պալատում ես ուզում եմ իմ դերն օգտագործել եւ իմ ձայնը լսելի դարձնել այն մարդկանց համար, որոնց ձայները լսելի չեն: Հայերի ձայնը եւս բավականաչափ լսելի չէ բրիտանական կառավարությունում:
Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, քանի որ գտնվում են հավատքի եւ ազատության պայքարի ճակատում՝ վճարելով այդպիսի բարձր զոհաբերություն: Դուք պատերազմում էիք, եւ մենք ականատես եղանք ռազմագերիների տառապանքին, որը շարունակվում է:
Ես զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Մենք չենք անում առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործած հանցագործությունների համար. անպատիժ չթողնենք ռազմագերիներին պահելու հանգամանքը եւ այլ ռազմական հանցագործությունները: Այսպիսով, ես կցանկանայի տեսնել ավելի մեծ ճնշում միջազգային հանրության կողմից, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի դատարանում:
Ինչպես միշտ, մեծ հիացմունքով լի եմ Հայաստանի հանդեպ: Հայաստանը հրաշալի երկիր է իր արվեստով, երաժշտությամբ, մշակույթով եւ ժողովրդավարությամբ: Իմ սերը մեծ է Հայաստանի եւ Արցախի հանդեպ»,-հարցազրուցում ասաց բարոնուհի Քոքսը:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







