Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:24

ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում նշել են Սահմանապահի օրը

ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում նշել են Սահմանապահի օրը

Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում նշում են Սահմանապահի օրը: Մասնագիտական տոնի առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանը, տնօրենի տեղեկալները, պաշտոնատար անձինք, Սահմանապահ զորքերի հրամանատարությունն ու հյուրեր. տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Կազմակերպված միջոցառումների շարքը մեկնարկել է 2020 թվականի արցախյան պատերազմում հավերժ հերոսացած սահմանապահների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման հոգևոր արարողությամբ՝ նրանց հարազատների մասնակցությամբ:

Այնուհետև, Սահմանապահ զորքերի վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել օրվա առիթով կազմակերպված պաշտոնական արարողություն, որի ընթացքում իր խոսքով ներկաներին է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը. շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում անցել են նշանակալի ճանապարհով, կերտել իրենց ուրույն կենսագրությունը և այսօր հպարտ կեցվածքով արձանագրում են անցած ուղու ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները:
ՀՀ ԱԱԾ տնօրենն առանձնահատուկ կերպով ընդգծել է, ինչպես 2020 թվականի արցախյան պատերազմում, այնպես էլ մեր հայրենիքի պատմության տարբեր փուլերում հավերժ հերոսացած սահմանապահների ու նաև բոլոր հերոս հայորդիների սխրագործությունները՝ հավերժ փառքի ու գնահատանքի խոսքեր հղելով նրանց հայրենանվեր առաքելությանը:

Մասնագիտական տոնի առթիով շնորհավորանքի ու հիշատակի խոսքեր են հղել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պետ Ռ. Գոլուբիցկին և ՍԶ վետերանների միավորման խորհրդի նախագահ Հ. Կարապետյանը:

Այնուհետև, ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից հավերժ հերոսացած սահմանապահների հարազատներին են հանձնվել նրանց շնորհված պետական պարգևները:

Արարողությունն ամփոփվել է հերոս սահմանապահների մասին պատմող հայրենասիրական ակնարկային տեսաֆիլմով:

Սահմանապահի օրվա առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում բացվել է նաև հերոս սահմանապահների անունները հավերժացնող փառքի անկյուն-հուշատախտակ, որտեղ տեղադրվել է N սահմանապահ ջոկատի տարածքից տեղափոխված 13-րդ դարի հայկական պատմական խաչքար՝ նպատակ ունենալով խորհրդանշել հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության հավերժական երթը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+