ՊՆ աշխատակիցները պարսպի վրայով են թռնում, որպեսզի տուն գնան։ 24news.am-ը տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ Հայաստան պետք է վերադառնար գերիների հերթական խումբ։ Լուրը հաստատվեց վարչապետի, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի մակարդակով:
Ավելի ուշ պարզվեց, որ Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը դատարկ է: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ դատարկ ինքնաթիռի մասին, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ և բողոքի ակցիա կազմակերպել ՝ արգելափակելով ՊՆ-ի շենքի մուտքը։
Հաջորդ օրը Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը, և որ երեկվա դեպքը կեղծ պրովոկացիա էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







