Սյունիքի մարզպետարանը հայտարարել է ոռոգման շրջանի մեկնարկի մասին։
Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․
«Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Այցի նպատակն էր 2021թ. գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ հետեւել նախապատրաստական աշխատանքներին, ստուգել ոռոգման համակարգերի աշխատունակության վիճակը՝ ջրօգտագործողներին պատշաճ կերպով ու սահմանված ժամանակացույցով ջուր մատակարարելու համար։
Կարեն Սարգսյանը հանդիպեց նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի ու «Սյունիք» ՋՕԸ-ի տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի հետ։ Քննարկվել են մարզում ոռոգման համակարգերի վիճակը, առկա խնդիրները, նորոգման աշխատանքները, որ կատարվում են դրանք լուծելու նպատակով։ Սյունիքում ոռոգման շրջանն սկսվում է Մեղրու տարածաշրջանից՝ արդեն իսկ մարտ ամսից, որի համար պետական միջոցներից նախնական հատկացումներ են արվել «Սյունիք» ՋՕԸ-ին։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որպես հրատապ անհրաժեշտություն, նշել է Մեղրիում և Խնձորեսկում խոշոր ջրամբարների կառուցումը, որոնք պոմպակայաններով աշխատանքի փոխարեն հնարավոր կդարձնեն ինքնահոս ջրամատակարարումը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







