Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:07

Կայացել է Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 3-րդ նիստը

Շուռնուխում իրենց տները կորցրած բնակիչները ժամանակավոր կացարաններում են տեղավորվել: Այս մասին հայտնել են Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 3-րդ նիստի ժամանակ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն ասում է, որ նոր բնակարանների կառուցման համար հիմք են հանդիսացել կորցրած տներում գրանցված մարդկանց քանակն ու անվտանգային համակարգը:

Մի շարք ծրագրեր են իրականացվում Սյունիքում. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է 6 ամսով հետաձգել վարկ ունեցող ֆերմերների արտոնությունների ժամկետը:

Շուռնուխն ու Սյունիքի ևս 6 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրով մինչև հունիս ամիս: Մեղուների ձեռքբերման, չորանոցների կառուցման համար 270 միլիոն դրամ կհատկացվի Սյունիքի 10 համայնքի, իսկ 3 համայնքի նոր տրակտոր կտրամադրվի:

Ինչպես վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է ասում, Սյունիքում նաև նոր ճանապարհ կկառուցվի: Դա կիրագործվի եղանակի տաքանալուն պես:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն էլ փաստում է, որ Սյունիքի ճանապարհներն անվտանգ են՝ չնայած մամուլում շրջանառվող լուրերին: Ըստ նրա՝ պարզապես Հայաստանի քաղաքացու համար անսովոր է տեսնել հակառակորդ պետության զինվորականների ներկայությունը այստեղ- այնտեղ, սակայն իրավիճակը լիովին վերահսկելի է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+