Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:08

Կոտայքի մարզպետն այցելել է Բյուրեղավան խոշորացված համայնք ու խորհրդակցություն է անցկացրել

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդակցություն է անցկացրել Բյուրեղավան խոշորացված համայնքում։ Քննարկվել են համայնքի ընթացիկ և առաջիկա ծրագրերը։
Նախքան խորհրդակցությանն անցնելը՝ մարզպետն ընդգծել է մարզպետարան-համայնք միասնական աշխատանքի կարևորությունը:

 «Մեր պետության համար բարդ ժամանակներ են։ Ճիշտ է, համայնքում տեսանելի փոփոխություններ են նկատվում, բայց, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, իրավիճակային որոշ փոփոխություններ տեղի ունեցան, շատ ծրագրեր կիսատ մնացին։

Միահամուռ պետք է աշխատենք՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և քաղաքացիների համար լավ ու բարեկեցիկ համայնք կառուցելու համար»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը։

Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջայց է կատարել համայնքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որը բացվել է 2020 թվականին, համայնքի քաղաքային պոլիկլինիկայում, որի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը վերանորոգվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով:

Մարզպետին ներկայացրել են, որ պոլիկլինիկայի ներքին վերանորոգման աշխատանքների իրականացման համար սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+