Գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները բանակցությունների արդյունքում որոշեցին բացել Գյումրի-Երևան ճանապարհը: Նրանք այս պահին շարժվում են դեպի Շիրակի մարզպետարան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։
Նրանց հետ քիչ առաջ բանակցում էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրից սկսած, Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են միջպետական ճանապարհները: ժամը 14:00-ից սկսած մինչ այս պահը փակ էր Գյումրի-Երևան ճանապարհը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







