Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:02

Ի՞նչ ծրագրեր են իրականացվել ներառական կրթության ոլորտում 2020 թվականին

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական, ՀՀ 17 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթության առանձնահատուկ պայմանների գնահատում, վերապատրաստման դասընթացներ, մշտադիտարկումներ և խորհրդատվություններ, բովանդակային մշակումների և վարպետության դասերի միջոցով աջակցության տրամադրում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ այդմ՝ 2419 սովորողի համար իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել 7000 սովորողի, խորհրդատվություններ են ստացել 1521 ուսումնական հաստատության 25330 մանկավարժ, ուսուցչի օգնական, մասնագետ, ծնողներ, երեխաներ և այլք։ 3045 ուսումնական հաստատությունում, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, իրականացվել է մշտադիտարկում:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների ու Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 4155 մանկավարժական աշխատողների համար իրականացրել է վերապատրաստման դասընթացներ, նաև՝ առցանց ձևաչափով, ՀՀ ՏՄԱԿ-ների, կենտրոնի մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ կառույցների աշխատակիցների մշակած բովանդակային նյութերի փորձաքննություն և առաջարկությունների ներկայացում։

Համընդհանուր ներառական կրթության իրականացման գործընթացում մանկավարժներին մեթոդական աջակցություն տրամադրելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել է 3 մեթոդական ձեռնարկ՝ ուսուցիչների, նախադպրոցական մանկավարժների և ծնողների համար:

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացրել է նաև «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ենթածրագիրը, որը նախատեսում է ուսուցիչների և նրանց օգնականների վերապատրաստում և մենթորության ծրագրի իրականացում: 2020 թվականի ընթացքում մենթորական աջակցություն է տրամադրվել 141 ուսումնական հաստատության 4056 մանկավարժի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+