Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:39

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան։ Այս մասին հայտնում է Սիսիանի ԲԿ-ն։

Ընտանիքի հայրը՝ Վալերին, ով պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 10-ին հերոսաբար ընկել է Ֆիզուլիում։

«Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։

На изображении может находиться: 3 человека, люди стоят
Ավաղ՜․․․
Արմենուհին, իհարկե, չի կարողանում խոսել, պատմել առանց արցունքների․ կորցրել է ամուսնուն, ում հետ ուս-ուսի տված կարողացել էին տուն դնել, որն ամբողջությամբ՝ կահ-կարասիով մնաց թշնամուն, երկու երեխա մեծացնել ու սպասում էին երրորդի լույս աշխարհ գալուն։ Գիտակցում է, որ պետք է ուժեղ լինի, այսուհետ ինքը իր երեք երեխաների համար և՛ մայր է և՛ հայր։
Արմենուհին ասում է, որ փոքրիկ Վալերիան հորն է նման՝ Վալերիին, և հույս ունի, որ փոքրիկի լույս աշխարհ գալով այսուհետ հաջողության դռները կբացվեն իր ընտանիքի առաջ։

На изображении может находиться: один или несколько человек и люди спят

Նաև վստահ է՝ Կյանքը հաղթում է պատերազմին և շատ ու շատ նոր կյանքերով պիտի սփոփվենք և ուժ ստանանք»,- ասված է Սիսիանի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+