Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:46

Միքայել Համբարձումյանը՝ պատերազմի ժամանակ նախկին գեներալիտետի դերի մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը «5-րդ» ալիքին տված հարցազրույցում  անդարդարձել է նաև այն դրվագին, երբ տեղեկություններ էին տարածվել, որ Արցախում կան որոշ զինվորականներ, որ խուճապ են տարածել։ «Ես կարող եմ հակառակը պնդել, Արցախում գտնվող նախկին զինվորականներն ավելի էին շահագրգռված ներգրավվելու պատերազմական գործողություններին։ Հատկապես պետք է առանձնացնել գեներալներ Վիտալի Բալասանյանին, Սամվել Կարապետյանին, Արթուր Աղաբեկյանին, Արաշվիր Ղարամյանին»։

ԱԱԾ նախկին պետը հատկապես առանձնացրեց Վիտալի Բալասանյանի հեղինակությունը զինվորականների շրջանում։ «Նրա դերը առավել տեսանելի էր մեզ համար»,-նշեց Համբարձումյանը։

Սակայն վերջինս չմեկնաբանեց այդ զինվորականներին ռազմական գործողությունների կառավարմանը մասնակից չդարձնելու իշխանությունների որոշումը։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատ կարձակվի զբաղեցրած պաշտոնից:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնք պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցների, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+